Ինչո՞ւ է կարևոր արցախցիների մասին Գերմանիայի դատարանի որոշումը. Տարոն Սիմոնյան
«Գերմանիայի դատարանի որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել, ապացուցում է, որ արցախցիներն իրականում հնարավորություն չունեն մուտք գործել Ադրբեջան, առավել ևս Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանության պայմաններում, սրան գումարած, Արցախի բնակիչները հնարավորություն չունեն մուտք գործել Արցախ՝ իրենց հայրենիք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանի ընդունած որոշումը։
Դատարանը նշել է, որ Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:
«Այսինքն, երբ Ադրբեջանն ու իրեն հավատարիմ գործընկեր այլ պետություններ ասում են, որ արցախցիները երբ ուզեն, կարող են մտնել Ադրբեջան ու Արցախ, իրականությանը չի համապատասխանում։ Դա դատական որոշում է»,-ասաց իրավաբանը։
Հարցին, թե ինչպե՞ս հայկական կողմը կարող է դատարանի այս որոշումն օգտագործել թե իրավական գործընթացներում, թե առանձին դեպքերում բանակցությունների սեղանի շուրջ՝ ապացուցելու, որ արցախցիներն Արցախ մուտք գործելու հնարավորություն չունեն։
«Ադրբեջանից հայտարարում են, մուտքն ազատ է՝ կարող եք գալ, ոչ միայն Արցախ, այլև Ադրբեջան։ Բայց նրանց ֆիզիկական գոյությունը, արժանապատվությունը վտանգի տակ է գտնվում, խոշտանգումների ենթարկելու հավանականությունը բավականին բարձր է, հետևաբար այս պայմաններում արցախցիների մուտքն ահնար է»,-ասաց իրավաբանը։
Սիմոնյանը նշեց, որ նման որոշումների հասնելու համար հայ իրավաբաններն աշխատում են տարբեր երկրների տարբեր քաղաքներում։
«Շատ դեպքերում մեր գործընկերների, գաղափարին հավատարիմ հայ մարդկանց աշխատանքը խաթարվում է, երբ մինչև արդյունքը հրապարակվում է այդ մասին»,-նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան