Գուրգեն Արսենյանի հետ Մոսկվայում կպահպանենք, այսպես ասած, կառուցողական հարաբերություններ. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին ռուսական կողմի ակտիվ աջակցության համար։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը;
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին), որ ռուսական կողմից նման ակտիվ աջակցություն կա խաղաղ գործընթացին։ Ես շնորհավորեցի նրան (Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին) պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այդ պատճառով, նրա հետ Մոսկվայում կպահպանենք, այսպես ասած կառուցողական հարաբերություններ», -ասել է դիվանագետը հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, որը հեռարձակվել է Առաջին ալիքով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ասել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը
- Գուրգեն Արսենյանը ՌԴ պետդումայում փոխանցել է Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին