ԲԴԽ-ն արդեն անթաքույց միջամտություն է իրականացնում յուրաքանչյուր գործով. Զարուհի Նախշքարյան
«Այս որոշումը մի խայտառակ բան է, որը ևս մեկ անգամ ամրագրում է հասարակության մեջ տեղ գտած կարծիքը, որ Բարձրագույն Դատական խորհրդի հիմնական նպատակը իր հետ բոլոր գործերով դատական ակտերի համաձայնեցումն է։ Սա ուրիշ բան չի կարող նշանակել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ անդրադառնալով դատավոր Ռազմիկ Մարիկյանի վերաբերյալ ԲԴԽ կայացրած որոշմանը։
Նախկին դատավորի գնահատմամբ, ԲԴԽ-ն արդեն անթաքույց միջամտություն է իրականացնում յուրաքանչյուր գործով արդարադատության իրականացմանը։
«Սրանից այն կողմ դատական անկախությանը միջամտություն դժվար է պատկերացնել։ ԲԴԽ-ն ակնկալում է, որ նույնիսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավորը պետք է ստանա իրենց համաձայնությունը դատական ակտ կայացնելու համար, այս կամ այն գործով ներքին համոզմունք ձևավորելու համար։ Սա մի խայտառակ երևույթ է, որից մենք կարողացել էինք ազատվել 2000 թվականներից սկսած։ Հիմա մենք վերադառնում ենք քարե դար»,-ասաց Զարուհի Նախշքարյանը։
ԲԴԽ նիստում Կարեն Անդրեասյանը, մասնավորապես, ասաց․ «Դատավորը բավարար չափով չի հիմնավորել և պատճառաբանել մեղադրյալի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունն ու կալանքի չկիրառման անհրաժեշտությունը»։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստացի վտանգավոր ռեպրեսիա է, որը կարող է կաշկանդել դատավորներին. Փաստաբանները՝ ԲԴԽ որոշման մասին
- «Հեծանիվիս պեդալը բռնեք». Վարոսյանը ծրագիր է առաջարկում ԲԴԽ-ին