Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին. Շրջակա միջավայրի նախարար
«Ես ամուսնալուծված եմ, չունեմ կին, որ հիմա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում է աշխատում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ իր կինն աշխատում է ԲՏԱ նախարարությունում որպես վարչության պետ:
Հարցին, որ իր ընկեր Հովհաննես Խաչատրյանը վերջերս ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել, արդյո՞ք իր կողմից միջամտություններ են եղել, նա պատասխանեց. «Հովհաննես Խաչատրյանը բանկային համակարգի երկարամյա աշխատող է, մենք էլ ինչ-որ ժամանակ սկսել ենք ընկերություն անել: Ի՞նչ կապ ունի իր՝ այնտեղ աշխատանքի անցնելն ինձ հետ։ Ես հերքում եմ, ես չեմ միջնորդել»:
Մեկ այլ հարցի՝ ՈՒԵՖԱ-ի փողերով ՀՖՖ-ն Աբովյանում մարզադաշտ է կառուցում, կառուցապատողի փակ մրցույթում հաղթող է ճանաչվել իր ընկեր Վլադիմիր Կիրակոսյանը, պատահականությո՞ւն է այս ամենը, քանի որ, ըստ «Հետքի» ուսումնաիսրության, ավելի էժան գին առաջարկող է եղել, Սիմիդյանն ասաց. «Ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրերի վերաբերյալ զրո տեղեկատվություն ունեմ: Ասում եք՝ ընկերոջ հարևանի բարեկամը Ֆուտբոլի ֆեդերացիայում ինչ-որ բանն է արել: Ես որևէ կապ չունեմ այդ գործընթցաի հետ, որևէ կապ չունեմ։ Վլադիմիր Կիրակոսյանի հետ կապ ունեմ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատը խախտումներ է արձանագրել Հակոբ Սիմիդյանի գլխավորած նախարարությունում
- «Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանին ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի
- «Ժողովուրդ». Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյանի ու Նիկողոսյանի մոտ. Ֆեդերացիայում անառողջ մթնոլորտ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան