Հայկ Մարությանը քննչական մարմիններին հորդորում է զբաղվել ուղեվարձերի հավաքագրման ստվերով
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախորդ շաբաթ օրը՝ նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, իսկ դրա նախորդող շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքապետարանի, ստացվում է, որ օրական միայն քաղաքապետարանի ենթակայության ավտոբուսներից յուրացվել է 5 մլն դրամ, որը մեկ ամսվա ընթացքում կազմում է 150 մլն դրամ։ Միամտություն կլինի կարծելը, որ այդ գումարը յուրացրել են միայն ավտոբուսների վարորդները, միանշանակ է, որ նման մեծ գումարից տեղյակ են եղել քաղաքապետարանում աշխատող համապատասխան պատասխանատուները։ Խնդրի վերաբերյալ Panoarama.am-ը հարց ուղղեց Երևանի նախկին քաղաքապետ, ներկայում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք կազմակերպող Հայկ Մարությանին։
«Էդ թող քննչական մարմինները դրանով զբաղվեն, բայց ես այլ բան ասեմ։ Եթե այդքան գումարներ է ավելանում և տարեկան նման մեծ գումարներ են ավելաննալու, բա էլ ինչու եք թանկացնում։ Էդ, որ ասում են ավելանում է, էդ շատ լավ է, իրենց ասածը մեզ է օգուտ, որովհետև մենք էլ ասում ենք՝ քանի գումարներ կան՝ պետք չէ թանկացնել ուղեվարձը, ընդամենը ստվերից դուրս հանե՛ք այդ ամեն ինչը, աշխատե՛ք։
Ես վստահ եմ, որ ստվերից հանեն՝ բավականին մեծ գումար կհավաքվի, կարող է և փակի ծախսերը, բայց եթե անգամ չի փակում՝ այստեղ ամբողջ հարցն այն է, որ պետք է սուբսիդավորվի, քիչ առաջ ես ասացի, թե ինչու և ինչպես, բայց եթե կարճ ասեմ, կան այդ գումարները բյուջեում, որոնց միջոցով կարելի է այս ամեն ինչը կազմակերպել, ես ձեզ վստահ ասում եմ։
Տարբեր տեղերից կարող են այդ գումարները ծորան, պետք է դրա համար ստվերի դեմ շատ ուժեղ պայքար մղել»,-պատասխանեց Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- 100-դրամները պարտադիր դարձնելուց հետո միայն շաբաթ օրը հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ. Քաղաքապետարան
- Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
- Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն դրամ հարկեր
- «Հրապարակ». Ինչու են Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով զբաղված
- Նոյեմբերի 1-ից պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունն ուղեվարձի վճարման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան