Հայկ Մարությանը հույս ունի, որ 500 հազարից ավել ստորագրություն կհավաքվի տրանսպորտի թանկացման դեմ
«Իմ ընկերը կենտրոնում նախկինում վճարում էր 175 հազար դրամ անշարժ գույքի հարկ, հիմա իր գույքահարկը դարձել է 870 հազարից ավել»,-Հյուսիսային պողոտայում տրանսպորտի ուղեվարձերի թանկացման դեմ կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ քաղաքային իշխանությունները գույքահարկը, շինթույլտվությունները, «կարմիր գծերը» թանկացրել են և կարող են այդ գումարներն ուղղել տրանսպորտի ուղեվարձի սուբսիդավորմանը։
Մարությանը նկատեց, որ կարմիր գծերը թանկացնելուց հետո էլ կենտորնում հոսքը չի կրճատվել, այլ ավելի է շատացել, և քաղաքացիները գնում բակերում անհավանական տեղերում են կայանում իրենց մեքենաները։
Նշելով, թե ավելի լավ ֆինանսական պայմաններ ունեցողների հաշվին է լցվում քաղաքային բյուջեն՝ Մարությանը ասաց, որ այն պետք է ուղղել տրանսպորտից օգտվող, ֆինանսապես ավելի թույլ վիճակում գտնվողներին։
«Սա մաքուր սոցիալական ծրագիր է, դու հավաքում ես հարուստներից և տալիս ես ավելի քիչ ֆինանսական հոսքեր ունեցող մարդկանց»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետը և նշեց, որ այդ գումարները կան, ուղղակի պետք է քաղաքական կամք և ցանկություն ունենալ այն անելու համար։
Հայկ Մարությանը նաև հայտնեց, որ եթե հասանելիություն ունենա Երևանի բոլոր քաղաքացիներին, ապա 500 հազարից ավել ստորագրություն կհավաքի տրանսպորտի թանկացման դեմ, որովհետև ում հետ զրուցել են, բոլորը դեմ են տրանսպորտի թանկացմանը, բայց ակնկալում են տասնյակ հազարների հասնող ստորագրություններ։
Ըստ Մարությանի՝ եթե քաղաքային իշխանություններն ասեն, որ մի քանի տասնյակ հազար ստորագրությունը քիչ է, ապա իրենք էլ կհիշեցնեն, որ Ավինյանը քաղաքապետ է դարձել Երևանի բնակիչների 9 %-ով։
«Իրենք չեն կարող նման բան ասել, որովհետև մենք էլ կասենք՝ դուք էլ գնացեք իշխանությունից, որովհետև ձեզ Երևանի բնակիչների 9 % է ընտրել»,-հիշեցրեց Մարությանը և հավելեց, որ այդքանից հետո էլ Ավինյանը քաղաքապետ է դարձել «Ժողովրդի ձայն» խմբակցության հետ գործարքի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանը քննչական մարմիններին հորդորում է զբաղվել ուղեվարձերի հավաքագրման ստվերով
- Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսում հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան