«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդին իր «գործունեության» ընթացքում եղել է նաև ՊԵԿ մաքսային հատվածի պաշտոնատար անձ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում հանցավոր սխեմայի թերևս ամենաառանցքային դրվագը հետևյալն է, որը փոխում է հարցի ողջ արժեքը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վահե Հովիկի Աղազարյանը իր «գործունեության» ընթացքում եղել է նաև պաշտոնատար անձ, այն էլ՝ ՊԵԿ մաքսային հատվածի։ Եվ այդ գործը թերևս պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե նրան հետին թվով ազատել են աշխատանքից, գուցե՝ ոչ. ճշտել չհաջողվեց: Սակայն Վահե Աղազարյանի արդեն հայտնի քրեական հոդվածին եթե գումարվի պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահումը, ուրեմն արդար քննության դեպքում նրա հայրը, օգտվելով պատգամավորական մանդատի դեռևս առկա հնարավորություններից, պետք է կալանավայր գնա՝ որդուն այցելության:
Մենք կհետևենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ պատգամավոր Աղազարյանը հայտարարել էր, որ տեղեկանալով օրենքի բացի մասին՝ իր որդուն խորհուրդ է տվել մեքենաներ ներկրել Հայաստան և ստանալ ԱԱՀ-ն պետությունից, և դրա համար հիմա քրեական գործով է անցնում՝ պետությանը վնաս տալու հատկանիշով:
Իսկ Աղազարյանը, իմանալով օրենքի բացի մասին, ոչ թե ձգտել է շտկել սխալը իր լիազորությունների շրջանակում, այլ ձգտել է օգուտ քաղել՝ ընտանեկան բիզնես կազմակերպելով: Սա ևս ենթադրյալ ապօրինության մի ձև է, որը պետք է քննության առարկա դառնա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան