«Հրապարակ». Ավինյանը Երևանի չլուծված խնդիրների համար մեղադրում է գործադիրին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների և դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երևանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբաժին օրենքով հատկացվի Երևանին։ Ի դեպ, մենք շաբաթներ առաջ էինք գրել, որ փակ նիստերից մեկի ժամանակ Ավինյանը նման առաջարկով է հանդես եկել:
Երեկ՝ բյուջետային քննարկման ժամանակ, նա անգամ բանավեճի բռնվեց ֆինանսների նախարարի հետ։ Երբ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ սովետի ժամանակները չեն, որ գնանք, խանութից առևտուր անենք՝ ասելով, որ ՀԴՄ տվեք, որովհետև ձեր եկամուտներից ձեր բակը նորոգվելու է, բայց ընդհանուր բյուջե լցնելու համար քայլ չանենք։ Ըստ նախարարի՝ առանց այն էլ Երևանին է ամենաշատ հատկացումն արվում: «Պարոն Հովհաննիսյան, այնպիսի մեծահոգությամբ եք խոսում տրված դոտացիաների մասին… ես ուզում եմ՝ բացարձակ թվերից խոսել։ Այնպիսի տպավորություն է, որ չեք խնայում, մեծ ծավալի օգնություն եք տրամադրում համայնքներին, բայց այդպես չէ»,- առարկեց Ավինյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան