ՄԱԿ-ի դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ
Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը նոյեմբերի 12-ին:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի Նախագահ, Դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:
2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը:
2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի Նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:
Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան
- Հաագայի դատարանում լսումներ են լինելու ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով
- Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Հաագայի դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով
- Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը
- Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշում կկայացնի հաջորդ շաբաթ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան