Ինչպե՞ս հանձնվեց Արցախը․ Զոհրաբյան
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Ինչպե՞ս հանձնվեց Արցախը
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, սպիտակ Նիվան, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։
Իսկ իրականում՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։
Հիմա քչերն են հիշում, որ հեղափոխական էքստազի օրերին, 2018-ի մայիսի սկզբին, Նիկոլը ոչ միայն Արցախը չէր համարում Ադրբեջան, այլ նաեւ հենց էդ օրերին հրապարակում խոստացավ Արցախը վերամիավորել Հայաստանին։
Ու այս հայտարարությանը հետեւեց հրապարակի մի քսան րոպեանոց բուռն օվացիան։ Իսկ արդեն 2018-ի մայիսի 5-ի իր պատմական ելույթում Նիկոլը հայտարարեց՝ «Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար»։ Ключевое слово՝ Արցախի պետականություն։ Եւ սա ասել է այն նույն անձը, ով մեկ տարի առաջ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջան։
Անցնենք առաջ։ Նույն օրը, նույն ելույթում, Նիկոլը հայտարարեց՝ «Հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Այսօր, առավել քան երբեւէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»։ Թե ո՞ւր էր էդ ժամանակ Ալմաթիի հռչակագիրը, որով Արցախը հանձնված էր դեռ 91-ին՝ հեղափոխական բուրեվեստնիկները լռում են։
Այս պատմական ելույթից հետո, երբ բոլորիս թվաց, թե Արցախի միջազգային ճանաչմանը чуть ли не ժամեր են մնացել, Նիկոլը գնաց Ստեփանակերտ, էն Ստեփանակերտը, որը 72 ժամում հանձնվեց թուրքին, ու այ հենց էդ նույն Ստեփանակերտում հատարարեց, որ Արցախը Հայաստան է ու վերջ, եւ մի հատ էլ սպառնաց Ալիեւին, ասելով՝ «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Ու էլի՝ ոչ մի խոսք Ալմաթիի հռչակագրի մասին, որով, ըստ Նիկոլի, նախկինները դեռ 1991-ին էին հանձնել Արցախը։
Ահա այսպես, հետեւողական ու նպատակասլաց, Նիկոլը մոտեցրեց Արցախի անկումը։
Հետո արդեն՝ սեփանակ կետից բանակցություններն էին, «ոչ մի բան էլ չենք բանակցում», «ինչ ուզում եմ՝ էն էլ բանակցում եմ», մադրիդյան սկզբունքները ինչ-որ մի հյուրանոցի պիվնոյում մյունխենյանով փոխելու անկանոն քայլերն ու հայտարարությունները, որոնք վերջնականապես փակեցին կապկանն ու բացեցին պատերազմի դուռը։
Հայրենադավության, պերմանենտ կապիտուլյացիաների ու հող հանձնելու դուռը, որը դեռ լայն բացված է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան