Հավատի մասին չի խոսքը, ադրբեջանցիները պետք է հետ գնան. Սյունիքի մարզպետ
«Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի, ամբողջ երկայնքով լինի։ Մի քանի տարիներին լինի, բայց լինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նա նշեց, որ այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիները հետ գնան, պետք է հետ գնան, և սահմանն, ի վերջո, պետք է սահմանագծվի։
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ սահմանազատման գործընթացի ադյունքում Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի ինքնիշխան տարածքներից, մարզպետը պատասխանեց. «Հավատի մասին չի խոսքը, այդպես պետք է լինի։ Ինչ կապ ունի հավատում ենք, թե ոչ»:
Նա տեղեկացրեց, որ շատ տևական ժամանակ է, որ որևէ բան չկա սահմանի ողջ երկայնքով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան