Էս անճար ժողվուրդն է տրանսպորտից օգտվում, իշխանությունն էլ թոկը գցել է վզից ու ձգում է. Քաղաքացիները՝ ուղեվարձի նոր կարգի վերաբերյալ
Panoarama.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում տրանսպորտի ուղեվարձի վճարման նոր համակարգի ներդրմանը և արդյո՞ք գոհ են մատուցվող տրանսպորտային ծառայություններից։
«Տրանսպորտի վիճակն այնքան լավ է, որ մուննաթով զուննաթով են քշում վարորդները։ Նստար՝ նստար, չէ իրենք քշում գնում են»,-Panoarama.am-ի հարցմանն ի պատասխան, ասաց մեկ այլ քաղաքացի և հավելեց. «Լավ են անում, թող թանկացնեն, էս ժողովրդին քիչ է, պետք է 1000 դրամ սարքեն։ Ժողովուրդը, որ խելացի լինի, ոչ մեկն էլ չի նստի էդ տրանսպորտը, թող դատարկ գնան-գան, տեսնենք, թե ինչու է էդքան բարձրացնում գները։ Իրենք իրենց ավտոներով ազատ ման են գալիս, հիմնականում էս անճար ժողվուրդն է տրանսպորտից օգտվում, թոկն էլ գցել են մարդկանց վզներին և ասում են՝ մի քիչ էլ ձգենք, տեսնենք երբ են հոգիները տալու»։
Ուսանողուհին էլ նկատեց որ մայրաքաղաքում շատ վատ է տրանսպորտի երթևեկությունը։ «Ես ուսանող եմ և շատ դեմ եմ, որ տրանսպորտը թանկանա։ Հայաստանում չկա աշխատատեղ, որ ուսանողը կարողանա կես դրույքով աշխատել և դրա հետ միասին թանկացնում են տրանսպորտային ծառայությունները։ Մենք ամեն օր, ոտքի վրա կանգնած մի կերպ հասնում ենք համալսարան և զոռով հետ ենք գալիս, ու էդ ծառայությունը հաստատ չարժի 300 դրամ, ավելին ասեմ, որ 100 դրամն էլ է շատ»,-ասաց ուսանողուհին։
«Արդյոք հաշվարկել ենք, թե քանի 100-դրամանոց գոյություն ունի Հայաստանում։ Սա մեկ, երկրորդ՝ ամեն ինչը դարձել է պրոբլեմ, այնպես որ առողջության համար էլ է օգտակար ոտքով գնալ։ Տրանսպորտը դեռ սկիզբն է, ես չգիտեմ թե էլ ինչ են մտածել»,-Panoarama.am-ին ասաց Երևանի մեկ այլ բնակչուհի։
«Իրականում ասեմ, որ միայն 100 դրամանոցների պահանջը շատ ուժեղ սթրես է մարդկանց համար»,-ասաց թոշակառու կինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան