Դատախազն ակնկալում էր, որ տղաները պետք է զղջային իրենց արաքի համար, մինչդեռ զղջում են հանցանքի համար․ Բաբայան
«Խոսքի ազատության այն սահմանափակումը, որ կայացված էր «Իմնեմնիմի»-ի փոդքասթի մասով, վերացվեց հենց այսօրվանից։ Շարունակում է ուժի մեջ մնալ մեղադրանքում նկարագրված գործողությունների ՝ հայհոյանքի, արգելքը, մենք դրա հետ հաշտ ենք, որևէ խնդիր չենք տեսնում։ Դատարանը ևս նշեց, որ մեր պաշտպանյալների գիտակցությանն են հիմվում»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ այսօր արդեն բոլորը կարող են դիտել «Իմնեմնիմի» հաղորդումը , որը կարևոր է խոսքի ազատության տեսանկյունից։
Իր հերթին փաստաբան Արսեն Բաբայանը նշեց, որ զղջալու հետ կապված դատախազի հայտարարությունը վառ դրսևորումն է այն բանի, որ խափանման միջոցը կիրառվում է որպես պատիժ։
«Դատախազն ակնկալում էր, որ տղաները պետք է զղջային իրենց արաքի համար, մինչդեռ զղջում են հանցանքի համար։ Այսինքն՝ գործի նկատմամաբ վերաբերմունքը՝ այ իրենք չեն զղջում, խոսում է այն մասին, որ իրենք այս խափանման միջոցն ընկալում են և իրենց համար դա կիրառված է որպես պատիժ»,- ասաց Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք կլինենք «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերում․ Սաղաթելյան
- Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
- «Իմնեմնիմի»-ի գործով վկա. Հաղորդումը մեկ անգամ նայելուց հետո, պարբերաբար նայել եմ, շատ բազմաբովանդակ էր
- Լսել եմ «բ...զ» բառը, բայց եթե դա էլ բացենք՝ այն հայհոյանք չէ. «Իմնեմնիմի»-ի գործով վկա