Բելառուսը հայտնել է ԵՄ-ի հետ սահմանին 60 միգրանտի մահվան մասին
Բելառուսի իշխանությունները 2021 թվականին միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր Եվրամիության հետ սահմանին գրանցել են առնվազն 60 միգրանտների մահվան դեպք։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետական սահմանային կոմիտեի (ՊՍԿ) պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։
«Այս պահի դրությամբ առնվազն 60 մարդ է զոհվել, որոնց մենք ամենաշատը գտել ենք Լեհաստանի հետ սահմանին՝ 27 մարդ, Լատվիայի՝ 24, Լիտվայի՝ 9»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է BelTA գործակալությունը։
Ըստ Բիչկովսկու, «փախստականների դեմ գործողությունների բնույթը մնում է անօրինական և անմարդկային»:
«Հատուկ միջոցներով ծեծում են մարդկանց, արցունքաբեր գազ են օգտագործում, հատկապես ցուրտ եղանակին զրկում են տաք հագուստ ունենալու հնարավորությունից և դրսում են թողնում»,-ասել է նա և հավելել. «Նման դեպքեր են արձանագրվել, կան քրեական գործեր»։
Հարակից հրապարակումներ`
- Սերբիայի և Բոսնիայի սահմանին նավակի վթարից հետո ութ միգրանտի դի է հայտնաբերվել
- Ռուսաստանում մինչև դպրոց ընդունելը կստուգեն միգրանտ երեխաների ռուսերենի իմացությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան