ԱՄՆ-ի քաղաքականության վերլուծությունը շատ անշնորհակալ գործ է. Գևորգ Պապոյան
«Այն գործընթացը, որը հիմա կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, իմ մոտ դրական իմաստով տպավորություն է թողնում, որ մենք այնուամենայինիվ գնում ենք դրան և կստորագրենք խաղաղության պայմանագիր»,- ԱԺ-ի ճեպազրույցների սրահում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը վերաբերող հարցին։
Նա հայտարարեց, որ դրական զարգացումների տպավորություն ունի, որը ձևավորվել է խաղաղության տեքստերի փոխանակումից, երկրների միջև խոսակցություններից և քննարկումներից։
«Եթե խաղաղության տեքստի շուրջ բոլոր հարցերը համաձայնեցված լինեին, ապա այն կստորագրվեր, եթե մենք ինչ-որ բաներ ուղարկում ենք Ադրբեջանին, իրենք պատասխանում են, ապա այն նշանակում է, որ կան ինչ-որ հարցեր, բայց խոսակցություն կա, որը տանում է դեպի համաձայնեցում»,-ասաց նախարարը։
Պատասխանելով հարցին, թե Դոնալդ Թրամփի հաղթանակը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վրա ինչ ազդեցություն կունենա՝ Գևորգ Պապոյանն ասաց. «ԱՄՆ-ի քաղաքականության վերլուծությունը շատ անշնորհակալ գործ է, կներեք, ամենայն հարգանքով, բայց ես լուրջ չեմ վերաբերվել այն լուջ տեքստերին, թե, օրինակ, ինչ կլինի, եթե այս մեկն այստեղ հաղթի,մյուսն էլ այնտեղ լինի, ինչ կփոխվի»։
Նախարարը հայտնեց, որ ԱՄՆ-ը ունի իր հստակ արտաքին քաղաքականությունը, որից չի շեղվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան