Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին
Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։
«Սա քաղաքական հաղթանակ է, որը մեր երկիրը նախկինում երբեք չի տեսել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին՝ ձեր 47-րդ նախագահ ընտրվելու արտասովոր պատվին արժանացնելու համար», - ասել է նախագահի հանրապետական թեկնածու Թրամփը Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում:
Թրամփը խոստացել է ընտրողներին, որ իր նախագահությունը կդառնա «իսկապես ոսկե դարաշրջան» ԱՄՆ պատմության մեջ: Քաղաքական գործիչը կանխատեսել է, որ ընդհանուր առմամբ կստանա ավելի քան 315 ընտրիչներ ձայն։ Հաղթելու համար անհրաժեշտ է 270:
Fox News հեռուստաալիքի և The Hill թերթի կանխատեսումների համաձայն՝ Թրամփը հաղթել է նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած ընտրություններում։ ԱՄՆ իշխող՝ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում էր Կամալա Հարիսը։ Նա Միացյալ Նահանգների փոխնախագահն է 2021 թվականի հունվարից։
Թրամփը ԱՄՆ 45-րդ նախագահն էր։ Նա պարտվել էր 2020 թվականի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենին։
Հարակից հրապարակումներ`
- The Hill. Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
- Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց
- Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ. Սուրեն Սարգսյան
- Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
- Թրամփը կարծում է, որ Հարիսը «խցանի պես հիմար է»
- Թրամփն ի պատիվ Բայդենի ու Հարիսի աղբատար մեքենայից է զրուցել լրագրողների հետ, իսկ Բայդենն արդարացել է
- Trump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո
- Եթե Թրամփը հաղթի, կարող է ձերբակալել Բայդենին և Հարիսին․ Կիմ Շմիտց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան