Իրավունք 18:17 06/11/2024 Հայաստան

«Իմնեմնիմի»-ի գործով վկա. Հաղորդումը մեկ անգամ նայելուց հետո, պարբերաբար նայել եմ, շատ բազմաբովանդակ էր

«Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստին որպես վկա հրավիրված Կարինե Ասլիկյանը հայտարարեց, որ անձնապես չի ճանաչում գործով անցնող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, բայց որպես հաղորդավարները՝  «դեմքերը ծանոթ է»։

Մեղադրողը հարցրեց. «Նայել եք հաղորդումը, իրենց ճանաչում եք որպես հաղորդավարներ, «Իմնեմնիմի»-ի  հաղորդումները նայելիս,  բացի բուն բովանդակությունը, քննարկումները,  վերլուծություններ, եղե՞լ է արտառոց բան, որ ձեզ դուր չի եկել»։

Վկան հստակ պատասխանեց. «Ոչ։ Բացասական էմոցիա չի եղել»։

Հարցին՝ հայհոյանքներ հնչե՞լ են հաղորդման ընթացքում, վկան ասաց. «Հնչել են, բայց հայհոյանքների իմաստը ես չեմ հասկանում, ինձ թարգմանիչ է պետք, որ ես հասկանամ հայհոյանքների իմաստը»։

Նա նշեց, որ հասկանում է՝ հայհոյանքը վիրավորական է, բայց իրեն բացարձակ տհաճություն, անհանգստություն չի պատճառել. «Հաղորդումը բազմաբովանդակ է, ինձ ավելի շատ դա է հետաքրքրել, քան հայհոյանքի մասը»։

Վկան ասաց, որ հաղորդումները դիտում է 2023 թվականից, իրեն շատ հետաքրքրել են։

Մեղադրողը հարցրեց. «Դուք նայում էիք հաղորդում,  լսում հայհոյանքը, այդ պահի դրությամբ ձեր մոտ ի՞նչ էր առաջանում՝ շարունակել լսե՞լ հայհոյանքը, անջատե՞լ, ձեր մոտ հարց էր առաջանո՞ւմ՝ ինչու, օրինակ, այդ հայհոյանքը հնչեց»։

Վկան պատասխանեց. «Շարունակել լսել, քանի որ հաղորդման մեջ ավելի հետաքրքիր բաներ կային»։

Մեղադրողի մեկ այլ հարցին՝  հայհոյանքերը պարբերաբար հնչում են, կցանկանայի՞ք լսել այդ հայոհյանքնեը, նա պատասխանեց. «Հայհոյանքերը ոչ, բայց հաղորդումը կուզեի լսել։ Չէի ցանկանա լսել... դե ամեն դեպքում հաճելի չէ։
Ես կուզեի հաղորդումը շարունակվեր առանց հայհոյանքների»։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, «Իմնեմնիմիի գործով» մեղադրյալ Վազգեն Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց տիկին Կարինեին՝ իրենց հաղորդումը  դիտելու համար, ցավում է, որ այս ամենի միջով անցնում է։

«Մեզ մեղսագրվում է, որ այն բառամթերքը, որ մենք օգտագործել ենք հաղորդման մեջ, կարող էր  մարդկանց մոտ առաջացնել տագնապ, իրենց  անդորրը խափանել։ Մենք բոլորս այստեղ հասկանում ենք, որ  հայհոյանք լսելը, հատկապես կանանց համար, շատերի համար, հաճելի չէ։ Մենք չենք էլ առարկում։ Դուք նայում եք հաղորդում, որտեղ կա  բովանդակություն, որը ձեզ հետաքրքիր է, նաև կան հայհոյանքներ։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ բովանդակության  հետաքրքրությունը ձեզ համար առավել կարևոր է, քան մեկ ժամում մեկ հայհոյանքը լսելը։ Ձեզ համար մեկ ժամում մեկ հայհոյանքն ընդունելի պայմա՞ն է այդ հաղորդումը շարունակել դիտելու համար։

Ձեզ համար խոչընդոտ չի՞ հանդիսանում դա, որպեսզի հետաքրքրությամբ ու ցանկությամբ դիտեք այդ հաղորդումը ու շարունակեք դիտել ու ցանկանաք, որ դա շարունակվի»,- վկային դիմելով՝ ասաց Վազգեն Սաղաթելյանը։

Վկան ասաց. «Ոչ, կուզեմ դիտել այդ հաղորդումը։ Իհարկե, լավ կլինի, հայհոյանք չլինի»։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցրեց. «Այդ արտահայտությունները  լսելով՝ ձեր անդորրը խանգարվե՞լ է, թե՞ ոչ, տագնապի զգացում ունեցե՞լ եք, թե՞ ոչ»։

Վկան ասաց. «Ոչ»։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, «Իմնեմնիմիի գործով» մեղադրյալ Նարեկ Սամսոնյանն էլ հարցրեց.  Կուզե՞ք մենք վերադառնանք ու վարենք հաղորդումը, սպասո՞ւմ եք, որ մենք վերադառնանք ու վարենք», վկան ասաց. «Այո»։

Դատավոր Արման Հովհաննիսյանի հարցերին պատասխանելով՝ Կարինե Ասլիկյանն ասաց, որ ինքը մտել է հատուկ «Յութուբ»՝ նայելու այդ հաղորդաշարը։

«Մեկ անգամ նայելուց հետո, պարբերաբար նայել եմ։ Հաղորդումը բազմաբովանդակ էր, հետաքրքիր էր, ունենում էինք հետաքրքիր հյուրերը, խորհուրդ էին տալիս՝ ինչ ֆիլմ նայենք։ Իրենց  խորհուրդով նայեցի «Слово пацана» ֆիլմը։ Իմ ուշադրությունը չէր գրավել այդ ֆիլմը վերնագրի առումով, բայց իրենց խորհուրդով նայեցի»,-ասաց վկան։ 

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել այս տարվա մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդել է փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը։

Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում
Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:52
Մահացել է Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արմեն Դուլյանը։  Նա 71 տարեկան էր։ «Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է,...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Վայրի Արմանը» դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ալմաթիի միջտարածաշրջանային քրեական դատարանը դատապարտել է 2022 թվականի հունվարին քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ում լիարժեք համագործակցությանը
Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է...
Աղբյուր` Panorama.am
15:01
Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
«Իշխանությունները ոչ թե գնալու են սովորական ֆիզիկական անձի դուռը թակեն հայտարարագիրը ստուգեն, այլ առաջին հերթին գալու են լրատվականների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}