Լուսինե Թովմասյան. Ինձ մոտ շատ ծանր շրջան է
«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով իր փորձով, թե ինչպես է հաղթահարում դժվարությունները ու դուրս գալիս ծանր վիճակից.
«Եթե ձեզ մոտ հիմա շատ ծանր շրջան է, ինչպես ինձ մոտ, և դու վախենում ես այն փաստից, թե որքան շատ են քո գործերը, հազիվ ես հասցնում չնայած քո էմոցիոնալ և հոգեբանական ծանր վիճակին, ուզում եմ կիսվել ձեզ հետ այն խոսքերով, որոնք ես միշտ ինձ ասում եմ նման իրավիճակներում, ինձ շատ օգնում են։
Ես միշտ ասում եմ, որ այն իրավիճակներում, որոնցում հայտնվել եմ, ինձ միայն ու միայն օգուտ են, որովհետև ես իրենցից դուրս եմ գալու ավելի ուժեղ և խելացի: Ես ուժեղ եմ իմ վախերից, ես իրենցից վերև եմ:
Ես կառավարում եմ իմ կյանքը, ես հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում ու ինչ եմ անում, ես իմ կյանքը չեմ թողնում ինքնահոսի, և ես եմ որոշում, թե ինչ է լինելու իմ կյանքում:
Ես ռիսկով ընդունում եմ բոլոր մարտահրավերներն ու իրավիճակները, որոնք պետք է իմ ճանապարհին հանդիպեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան