Անակնկալներ եղան, որոնք շատ լուրջ ուսումնասիրության տեղիք են տալիս. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ ընտրությունների մասին
«Թրամփը չորս տարի եղել է ԱՄՆ նախագահը, նրա նախագահության հիմնական սկզբունքները մենք տեսել ենք, գիտենք։ Բայց հիմա իրավիճակն այլ է, բացականին շատ ժամանակ է անցել, և Թրամփը նորից ընտրվել է նախագահի պաշտոնում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրությունների հրապարակված արդյունքներին։
Նրա խոսքով, հիմա նոր մոտեցումներ կլինեն, քանի որ Թրամփը նոր թիմ ունի, նոր մարդկանցով, խորհրդականներով է շրջապատված։
«Շատ կարևոր է, թե ինչպես նրա հետ կաշխատեն Հայաստանը, հայկական լոբբիստական կազմակերպությունները, քանի որ հիմա աշխատելու մեծ դաշտ բացվել է»,-ասաց Ս. Սարգսյանը։
Ինչո՞ւ քաղաքագետը աշխատանք իրականացնողների թվում չնշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը։ Հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց.
«Անկեղծ ասած, վստահ չեմ, որ մեր դեսպանությունն ու իշխանությունները ցանկություն ունեն աշխատելու հանրապետականների հետ, խուսափել են հանրապետականների հետ աշխատելուց, իմ մոտ նման տպավորություն է։ Կարծում եմ, հենց դրա հետևանքով է, որ Հանրապետականի հետ լուրջ կապեր չենք կարողացել ձևավորել վերջին տարիներին։ Ես առանձանապես ակնկալիք չունեմ ոչ դեսպանատանից, ոչ արտգործնախարարությունից, դրա համար էլ չհիշատակեցի»։
ԱՄՆ ընտրություններում գրանցված անակնկալների մասին մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային առաջնորդները շնորհավորում են Թրամփին
- Նա սուպեր հանճար է. Թրամփը գովել է Իլոն Մասկին
- Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին