Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանին սպառնացել է «երկաթյա բռունցքով». Աբրահամյան
«COP29-ին ընդառաջ, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հարցազրույց է տվել` Հայաստանին սպառնալով «երկաթյա բռունցքով»»,- գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից, ըստ Տ. Աբրահամյանի, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան անուղղակի նշել է, որ Հայաստանի հետ բանակցություններում գործում է այդ տրամաբանությունը:
«Զուգահեռ, նախօրեին, հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից իրականացվող միջոցառման ժամանակ, Ադրբեջանի դեսպանը սպառնացել է ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ինչից հետո պաշտոնական Երևանը ստիպված է եղել, հատուկ ընթացակարգով, այդ մասին տեղեկացնել ԵՄ և Բելգիայի իշխանություններին:
Այս մթնոլորտում, ուժի և դրա սպառնալիքի պայմաններում որևէ փաստաթուղթ` ինչ անվանում էլ ունենա, չի կարող մեր տարածաշրջանին երկարաժամկետ խաղաղություն և կայունություն բերել:
Հայաստանյան իշխանության անհամարժեք և տրամաբանություն չունեցող զիջումները նոր ճանապարհ են բացել ադրբեջանական ամբիցիաների և փառասիրության համար»,- գրում է Տ.Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան