«Հրապարակ». Ինչու են որոշել են մինչև ապրիլ երկարաձգել արցախցիների տրվող սոցիալական ծրագիրը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով, կառավարությունում տևական ժամանակ քննարկումներ են ընթանում՝ ծրագիրը դադարեցնելու հարցով, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերին, մասնավորապես՝ անչափահասներին, կենսաթոշակառուներին ուղղված, սակայն երեկ տեղեկացանք, որ իշխանությունները, կանխատեսելով, թե ծրագրի ավարտից հետո դժգոհության ինչ ալիք է բարձրանալու, որոշել են մինչև ապրիլ երկարաձգել ծրագիրը:
Գաղտնիք չէ, որ արցախցիների մեծ մասը հենց այդ աջակցության շնորհիվ է բնակվարձերը վճարում, ուստի դադարեցնելը կարող էր բունտի առիթ դառնալ։ Ապրիլից հուլիս էլ 30+10 հազարական դրամների ծրագիր կգործի, բայց միայն անչափահասների և կենսաթոշակառուների համար, իսկ հուլիսից դեկտեմբեր 30 հազարական դրամ կվճարեն։ Այսինքն՝ դադարեցնելու պրոցեսը դանդաղ են անում` քիչ-քիչ հաշտեցնելով պետությունից ոչինչ չստանալու իրողության հետ, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա։ Դա նշանակում է՝ 30 տարուց ավելի Արցախին ուղղված ՀՀ ֆինանսավորումը դադարեցվեց, և Փաշինյանի իշխանությունը նաև ֆինանսապես շահած դուրս եկավ Արցախի կորստից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։