Երևանի տարբեր բակերից դուրս են բերվել 200 ավտոմեքենաների մնացորդներ
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը, բակերում ու փողոցներում անտեղի տարածքներ զբաղեցնում և, ամենակարևորը, աղավաղում մայրաքաղաքի արտաքին տեսքը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ բոլոր վարչական շրջաններից հեռացվում են ավտոմեքենաների կմախքներն ու դրանք տեղափոխվում առանձին վայր։
Այս ընթացքում տասնյակից ավելի բակերից դուրս է բերվել փոխադրամիջոցների շուրջ 200 ոչ պիտանի հենակմախք, ինչպես նաև տեղափոխվել է այլ մետաղական ջարդոն։
Ըստ աղբյուրի, ազատված տարածքները մաքրվել են ու բարեկարգվել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան