Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստները առաջատարների շարքում են
Ավարտին է մոտեցել շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ խաղափուլը։
Մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը, ով 7 հնարավորից ունի 5.5 միավոր: Նույն տարիքային խմբում Արսեն Դավթյանը ունի 4 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում առաջատարների շարքում է Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 5 միավոր:
Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Գոռ Ասկանազյանը ունի 3 միավոր:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիյից հայտնում են, որ 8-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները՝ երրորդ խաղափուլից հետո
- 4 շախմատիստներ կներկայացնեն Հայաստանն աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան