Արմենհայրապետյանները ՍԱՏՄ վրա չեն գալիս
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը։ Նա ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ։
Մեր տեղեկություններով, Հայրապետյանին տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ուզում էին ազատել դեռ այս տարվա մայիսից, սակայն նրան հարմար փոխարինող չէին գտնում։
Ինչպես հայտնում են Panorama.am-ի աղբյուրները, գործադիրում ստիպված կանգ են առել Արմեն Դանիելյանի թեկնածության վրա։ Նա աշխատում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակում։
Հայրապետյանի ղեկավարման օրոք սննդամթերքի անվտանգության ոլորտումգրանցվեցին լուրջ խնդիրներ։
Ի դեպ, ոլորտի գիտակները կատակում են, ՍԱՏՄ-ի վրա արմենհայրապետյանները չեն գալիս, ՍԱՏՄ նախկին ղեկավարներից Արմեն Հայրապետյանը համարվում էր այս կառույցի վատագույն ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոսպոտրեբնադզորը հայտնել է Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին
- «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան