Քաղաքական 19:07 04/11/2024 Հայաստան

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել

Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ կարճ ժամանակով փակել էին լրագրողի մուտքը խորհրդարան, բայց հետո Սիմոնյանի մամուլի խոսնակն ասել է, թե իբր տեխնիկական խնդիր է եղել՝ շուտով կկարգավորվի։ Այդպես էլ եղել է՝ մի քանի րոպե անց Վահե Մակարյանի մուտքի արգելքը հանվել է և նա մտել է խորհրդարանի շենք՝ իր աշխատանքը կատարելու։

Վահե Մակարյանն այսօր «Մեդիահաբ»-ում հրապարակած նյութում մանրամասն ներկայացրել է եղելությունը,  դրան հաջորդած զարգացումներն ու իր, խմբագրության անելիքները.

«Այսօր տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը իբրև թե ինչ-որ կարգեր խախտելու և իրենց ձևակերպմամբ՝ «վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու» հիմնավորմամբ ինձ զրկել է ԱԺ հավատարմագրումից։ Այդ մասին ծանուցում էին ուղարկել իմ լրատվամիջոցի՝ MediaHub-ի խմբագրակազմին։ Ծանուցման մեջ, բնականաբար, միջադեպը ներկայացված էր խիստ միակողմանի և չկար որևէ հոդաբաշխ հիմնավորում, թե ինչու է ԱԺ աշխատակազմը զրկում լրագրողին, այս դեպքում՝ ինձ, ԱԺ-ում հավատարմագրումից։ Այդ հիմքերը մենք դեռ կվիճարկենք դատարանում։

Դրանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն է անդրադառնում այս միջադեպին ու դարձյալ ներկայացնում եղելությունը միակողմանի՝ միայն իրեն ցանկալի լույսի ներքո, որտեղ, բնականաբար, չի հիշատակում, թե ինչպիսի խուլիգանական ու փողոցային, ԱԺ նախագահի դիրքին ու կարգավիճակին ոչ հարիր պահվածք է ցուցաբերել նա ինձ հետ զրույցում և ինչպես է փողոցային բառապաշարով վիրավորական արտահայտություններ հնչեցրել իմ և իմ լրատվամիջոցի հասցեին։ Միայն նշել է, թե ես իբրև վիրավորել եմ իրենց վարչապետին։

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Ես սովորականի պես ԱԺ տարածքում՝ լրագրողների համար չարգելված հատվածում իմ գործունեությունն էի իրականացնում, և պատահաբար նկատեցի Ալեն Սիմոնյանին, որը, իմ տպավորությամբ՝ պարապ-սարապ, զբոսնում էր միջանցքներով։ «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում իմ դիմացով անցնելիս մենք իրար քաղաքավարի բարևեցինք, անցանք։ Մի քանի րոպե անց նա նորից հետ եկավ, ու ես նրան հարցրի՝ կարո՞ղ է ճեպազրույց տա, հընթացս նշեցի, որ հեռախոսով եմ այս պահին ու չեմ ուզում հեռախոսով մոտենալ և տեսանկարահանել, ուստի, եթե պատրաստ է ճեպազրույց տալ, ապա օպերատորիս խնդրեմ՝ մոտենա։ Սիմոնյանը, ինչպես նախկինում մի քանի անգամ էլի եղել էր, սկսեց հեգնանքով արտահայտվել իմ լրատվամիջոցի հասցեին, որ իր լրագրողը հեռախոսով է հարցազրույց անում, իբր՝ դա ամոթ է, ու սկսեց ձայնի՝ ծաղրական տոնայնությամբ ու համանման ժեստերով ծաղրի ենթարկել հեռախոսով հարցազրույց անելու հանգամանքը։ Ես էլ նրան հիշեցրի, որ իմ լրատվամիջոցը՝ MediaHub-ը, ինձ ամեն ինչով ապահովել է՝ թե՛ օպերատոր ունենք, թե՛ տեսախցիկ և միկրոֆով, պարզապես օպերատորս այդ պահին ճաշարանում է գտնվում, և եթե ինքը պատրաստ է հարցազրույց տալ, կարող եմ օպերատորիս կանչել։

Սիմոնյանն էլ, լսելով ճաշարանի անուն, իրեն ուղեկցող անձանց ասաց․ «Բուֆետ ասացիր՝ հիշեցի, հլը քել գնանք մի հատ էլ բուֆետ, տեսնենք՝ էնտեղ ինչ կա»։ Ու քայլեց դեպի ճաշարանի կողմ, ես էլ իր հետ խոսելով գնացի նույն ուղղությամբ, որ եթե հարցազրույց տալու լիներ, օպերատորիս ձայն տայի՝ գար։ Ճանապարհին Սիմոնյանն ինձ մտերմաբար կամ գուցե հեգնանքով, թե ինչու եմ այս լրատվամիջոցում աշխատում, քանզի նախկինում մի քանի անգամ իր նեգատիվ վերաբերմունքը ցույց էր տվել MediaHub-ի նկատմամբ, ասաց, թե՝ «լուրջ լրագրող ես, ինչո՞ւ քո սեփական լրատվամիջոցը չես բացում, ինչու ես այդտեղ աշխատում» և այլն։ Ես էլ կատակով ասացի, թե՝ «ես այդ տաղանդը չունեմ, որ, օրինակ՝ ՀԺ-ի խմբագրի նման կարողանամ տարբեր տեղերից փող ճարել, որ լրատվամիջոց պահեմ»։

Այստեղ Ալեն Սիմոնյանն արդեն բավականին ագրեսիվ տոնով ինձ վրա տվեց, թե՝ «մեռաք սաղ օրը սրա-նրա վրա գրելով փող աշխատել»։ Ու քանի որ նա արդեն անցավ իմ և լրագրողական համայնքի հասցեին վիրավորական, հեգնական արտահայտություններ անելուն ու մեզ մեղադրելուն, թե իբր «պատվերով նյութեր ենք գրում», ես էլ նրան հակադարձեցի, թե՝ «ՀԺ-ի խմբագրից ենք դա սովորել»։ Թվում էր՝ այդքանով պիտի ավարտվեր, բայց Սիմոնյանն այդ պահին փրփրեց, սկսեց հունից դուրս գալ ու հարձակվել ինձ վրա։ Այդ պահին մենք արդեն հասել էինք դեպի ճաշարան տանող փոքրիկ միջանցքի հատված, և նա աչքերից կայծեր արձակելով՝ սկսեց ինձ վրա տալ, սեղմել պատին ու գոռգոռալ ինձ վրա, թե՝ «էդ ինչե՞ր ես ասում վարչապետի հասցեին, ո՞նց ես համարձակվում նրան բան ասել» ու այս կարգի այլ արտահայտություններ։

Ես մի պահ անակնկալի եկա ԱԺ նախագահի այդ պահվածքից, որովհետև այդ կարգի ագրեսիա չէի սպասում նրանից, ու փորձեցի նրան հանդարտեցնել՝ ասելով․ «Ինչո՞ւ եք այդպես ագրեսիվ, ձեր վարչապետին ո՞վ բան ասաց»։

Բայց Սիմոնյանը չհանդարտվեց ու սկսեց ավելի վրա տալ՝ արդեն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով իմ և իմ լրատվամիջոցի հասցեին, օրինակ՝ «համբալ» արտահայտությունը թույլ տվեց իրեն, ինչին ես ընդամենը հակադարձեցի նույնությամբ, հետո ասաց՝ «ս...ր եղի ստեղից», որին ես դարձյալ հակադարձեցի նույնությամբ՝ ոչ որևէ բառ ավել, ոչ որևէ բառ պակաս։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցված վիրավորանքներին ու փողոցային բառապաշարով արտահայտություններին ես հակադարձել եմ նույնությամբ՝ համարելով, որ եթե ԱԺ նախագահն իր դիրքն ու կարգավիճակը կարող է իջեցնել այնքան, որ լրագրողի հետ փողոցային մակարդակի խոսակցության մեջ մտնի ու իրեն այդպիսի արտահայտություններ թույլ տա, ապա ուրեմն ինքն այդ լեզուն է հասկանում և այդ լեզվին է տիրապետում, դրա համար պետք է իրեն իր լեզվով պատասխանել։

Եւ երբ Ալեն Սիմոնյանը տեսավ, որ իր վիրավորանքներին ստանում է համարժեք պատասխան, կտրուկ մոտեցավ ինձ՝ այն աստիճանի, որ իմ և նրա միջև սոցիալական հեռավորությունը էապես կրճատվեց, և ինձ թվաց, թե նա որևէ խուլիգանական գործողություն է անելու այդ պահին, օրինակ՝ հարվածելու է կամ թքելու, ինչի փորձն ինքն արդեն ունի։ Եւ մինչ մտածում էի՝ ինչպես պետք է պաշտպանվեմ կամ իր հավանական քայլերի դեպքում ի՞նչ պետք է անեմ, իր թիկնապահներն անմիջապես բռնեցին իմ ձեռքերը։ Այդ պահին ես հասկացա, որ բանը բանից անցել է, ու Ալեն Սիմոնյանը հիմա կամ կհարվածի ինձ կամ որևէ այլ խուլիգանական գործողության կդիմի։

Բայց, ով զարմանք, թիկնապահները նրան էլ սաստեցին՝ հավանաբար գնահատելով, որ իրավիճակը պայթյունավտանգ է, և նրան փորձեցին թույլ չտալ, որ այլ գործողությունների դիմի։ Եւ երբ իմ ձեռքերը բաց թողեցին, ես որոշեցի ուղղակի առանց որևէ բան ասելու հեռանալ՝ մտնելով ճաշարան։ Այդ պահին նորից լսեցի, որ Ալեն Սիմոնյանը իմ հետևից դարձյալ անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալիս, ես էլ նույն կերպ էլի իրեն հակադարձեցի ու մտա ճաշարան, ինքն էլ հոխորտալով հեռացավ։

Հաջորդ օրը մամուլում գրվեց իմ և ԱԺ նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որ Ալեն Սիմոնյանը միջանցքում գոռգոռացել և հայհոյանքներ է հնչեցրել, ինչը լսվել է միջանցքում։

Նկատենք, որ մենք գտնվում էինք ԱԺ ֆինանսական վարչության սենյակների մոտ, որոնցից մեկ-երկուսի դուռը բաց էր, իսկ մի փոքր այն կողմ էլ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների սենյակներն էին։ Եւ ինձ այդ միջադեպից հետո խորհրդարանից տարբեր անձինք զանգահարեցին՝ ճշտելու, թե ի՞նչ է տեղի ունեցել իմ և Ալեն Սիմոնյանի միջև, քանի որ վիճաբանության ձայներ են լսել, ես էլ ասացի՝ տհաճ խոսակցություն է տեղի ունեցել, որին ընթացք տալ չեմ ուզում, կարծում եմ՝ այդքանով ավարտվել է։ Բայց պարզվեց՝ Ալեն Սիմոնյանը որոշել է Նիկոլ Փաշինյանի մոտ «աչոկ» հավաքելու համար ահա այսպիսի քայլերի դիմել՝  շահարկելով Փաշինյանի անունն ու ցույց տալով, թե իբր ես վիրավորել եմ նրան, ինքն էլ կանգնել է իրենց «վարչապետի թասիբին»»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:11
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ժամանել է հայրենիք
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը այս գիշեր ժամանեց հայրենիք։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
19:55
Դատախազն ակնկալում էր, որ տղաները պետք է զղջային իրենց արաքի համար, մինչդեռ զղջում են հանցանքի համար․ Բաբայան
 «Խոսքի ազատության այն սահմանափակումը, որ կայացված էր «Իմնեմնիմի»-ի փոդքասթի մասով, վերացվեց հենց այսօրվանից։ Շարունակում...
Աղբյուր` Panorama.am
19:40
Կառավարությունն ասում է՝ եկեք այս 1000 հոգուն ծեծենք, որ մեջի եղած 10 հանցագործը ծեծ ուտի, բայց չգիտենք, թե ովքեր են այդ 10-ը. Մեսրոպ Առաքելյան
Տնտեսական քաղաքականության ձախողման հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը բարձրացնում է տարբեր հարկատեսակները և հանրային ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Այսօր մենք կլինենք «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերում․ Սաղաթելյան
«Ի սկզբանե կոնկրետ հաղորդման հետ կապված արգելքն անհասկանալի էր, թեև իրական ինչ-որ հիմնավորումներ ուներ, բայց մենք գործով ապացուցեցինք,...
Աղբյուր` Panorama.am
19:17
Բռնատիրությունն ու կլիմայի փրկությունն անհամատեղելի են․ բողոքի ցույց՝ Ադրբեջանում
«Գեղարդ» հիմնադրամը գրում է․ «Stop COP 29»` կոչ են անում ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները՝ փորձելով միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:05
Հուսով եմ՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կուժեղանան․ Էրդողանը շնորհավորել է Թրամփին
Չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին, նա շարունակում...
Աղբյուր` Panorama.am
18:54
Աննա Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Հունգարիա՝ Բուդապեշտ
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
Դատարանը, լսելով կողմերին սահմանափակումների հետ կապված  կայացրել է  հետևյալ որոշումը․ «Այս ամիսներին դատարանի կայացրած...
Աղբյուր` Panorama.am
18:17
«Իմնեմնիմի»-ի գործով վկա. Հաղորդումը մեկ անգամ նայելուց հետո, պարբերաբար նայել եմ, շատ բազմաբովանդակ էր
«Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստին որպես վկա հրավիրված Կարինե Ասլիկյանը հայտարարեց, որ անձնապես չի ճանաչում գործով անցնող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հարազատ եղբայրը դոնոր է հանդիսացել քրոջ համար
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվել է կենսատու բջիջների 44-րդ հավաքագրումը: Հիվանդի համար դոնոր է հանդիսացել հարազատ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Մոսկվայում կայանալիք ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին Հայաստանը կներկայացնի Գուրգեն Արսենյանը
Նոյեմբերի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:19
Երևանում հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Լսել եմ «բ...զ» բառը, բայց եթե դա էլ բացենք՝ այն հայհոյանք չէ. «Իմնեմնիմի»-ի գործով վկա
«27 տարեկան հասակում youtube-ում քոմենթ գրելու համար կանչվել եմ դատարան, չեմ գրել ոչ մի վիրավորական բան, ուղղակի կարծիք եմ...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ռուսաստանում Բագրատ Սրբազանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Գառնիկ Դանիելյան
«Ամիսներ առաջ Բագրատ Սրբազանն առողջական խնդիրներ ուներ,  «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում էր ստացել, դրանից հետո էլի խնդիրներ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Համոզված եմ՝ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն. Փաշինյանը՝ Թրամփին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում...
Աղբյուր` Panorama.am
16:43
Մադրիդում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով
Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ համալսարանում անցկացվել է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երևանի տարբեր բակերից դուրս են բերվել 200 ավտոմեքենաների մնացորդներ
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր, որոնք խոչընդոտում են բնակիչների ազատ տեղաշարժը,...
Աղբյուր` Panorama.am
16:22
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հնարավոր է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին կանխարգելիչ հարված հասցնել
ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են կանխարգելիչ հարված հասցնել Իրանի տարածքին։ Այդ մասին Al Masirah հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
16:17
Շուշիում Ալիևն առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ, մենք արդեն ունենք թեկնածու. Էրդողան
Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի մասին խոսելիս, այն որակել է «Ադրբեջանի պատմական հաղթանակ/ձեռքերում»։
Աղբյուր` Panorama.am
16:13
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու City Cancer Challenge ցանցին
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին:...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ռուսաստանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել, նրան մեղադրում են վարձկшն լինելու համար
Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի։ Այս մասին գրում է  «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
15:53
Քեյթ Միդլթոնը վերադարձել է մարզումներին և կրող է մեկնել ճանապարհորդության
Բժիշկները Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին թույլ են տվել վարել իր սովորական կենսակերպը։ Թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնը լրագրողներին ասել...
Աղբյուր` Panorama.am
15:48
Երևանում օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում hոկտեմբերի 25-ին, կեսգիշերից քիչ անց ստացվել է ահազանգ, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է...
Աղբյուր` Panorama.am
15:37
Բելառուսը հայտնել է ԵՄ-ի հետ սահմանին 60 միգրանտի մահվան մասին
Բելառուսի իշխանությունները 2021 թվականին միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր Եվրամիության հետ սահմանին գրանցել են առնվազն 60 միգրանտների մահվան...
Աղբյուր` Panorama.am
15:32
Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը կատարում են Ազնավուրին նվիրված «Երբեք» երգը
Այսօր ժամը 19:30-ին, տեղի կունենա «Jamais» («Երբեք») երգի տեսահոլովակի փակ նախադիտումը: Մյուս շաբաթվանից այն հասանելի կլինի լայն հասարակության համար:
Աղբյուր` Panorama.am
15:14
Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտության է ենթարկվել
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է։ «Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական...
Աղբյուր` Panorama.am
15:03
ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղարը ներկա կգտնվի Հայաստան-Ավստրիա խաղին
ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղարը ներկա կգտնվի Հայաստան-Ավստրիա խաղին Նոյեմբերի 24-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք Աշխարհի 2027...
Աղբյուր` Panorama.am
15:02
Քրիստինե Վարդանյան. Որպես Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծերին ծանոթացած պատգամավոր, միայն իմ պարտքն եմ համարում հիշեցնել
«Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը»,-հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:50
Արմեն Ջիգարխանյանի այրի. «Նա երբեք չի ասել, որ ինձ սիրում է»
Արդեն չորս տարի է, ինչ մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Նրա այրին՝ Տատյանա Վլասովան, «Ռոսիա» ալիքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան
17:51 05/11/2024

Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}