Արմեն Ջիգարխանյանի այրի. «Նա երբեք չի ասել, որ ինձ սիրում է»
Արդեն չորս տարի է, ինչ մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ Նրա այրին՝ Տատյանա Վլասովան, «Ռոսիա» ալիքի «Մալախով» հաղորդաշարում կիսվել է դերասանի հետ ավելի քան կես դար տևած հարաբերությունների մանրամասներով։
Վլասովան ծանր է տարել դերասանի մահը. նա կորցրել է իր կյանքի գլխավոր մարդուն։ Չնայած իրենց հարաբերություններում ժամանակին տեղի ունեցած տհաճ իրադարձություններին, կինը ուժ է գտել ներելու ամուսնուն, ինչի շնորհիվ նա հասկացել է, որ ճիշտ ընտրություն է կատարել։
«Իմ ամենագլխավոր նպատակը նրան սիրելն ու հիշելն է», - ասել է այրին։
Տատյանա Սերգեևնան նշել է, որ Ջիգարխանյանը չէր սիրում շատ խոսել. նրանք գրեթե երբեք չեն քննարկել իրենց ծանոթներին և չեն հետաքրքրվել նրանց անձնական կյանքով։ Նրանց երկուսին հետաքրքրում էր միայն սեփական հարաբերությունները։
«Մենք մեր առանձին կյանքն ունեինք տանը, և այն հիանալի էր։ Եվ, ինչպես ասացի, նա սակավախոս մարդ էր, իր ամբողջ կյանքում երբեք չասաց «ես քեզ սիրում եմ»: Սիրո խոստովանություն չի եղել։ Մի անգամ ես դա կատակով ասացի, և նա ասաց. «Ես իմ սերը ցույց եմ տալիս իմ վերաբերմունքով», - խոստովանել է Վլասովան:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը բացվել է Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնն անվանափոխվել է
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնը նոր անուն կստանա
- Շալյապինը խոստովանել է, որ կնոջից բաժանվել է Արմեն Ջիգարխանյանի պատճառով
- Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը կլինի բաց
- Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
- Արմեն Ջիգարխանյանն արդեն տանն է
- Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կասի «միայն ճշմարտությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան