Քաղաքագետ. Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել
«Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունները Թրամփի հետ էին իրենց հույսը կապել, ՔՊ-ն' Դեմոկրատների։ Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել»,-անդրադառանալով ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներին՝ գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետը նաև նշում է.
«Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել եւ դրա համար կամք է ցույադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարող է արդյոք Թրամպը բերել այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա։
Վրաստանում նույնպես կամք են ցուցադրել եւ չեն մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, աշխարհի ուժեղները դա կորոշեն, իսկ իրենք պետք է հույսը դնեն ճակատագրի ամենաթողության վրա։
Հայաստանի ժողովուրդը հանձնվել է, ինքը չի որոշում իր ճակատագիրը»։
Նշենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին
- The Hill. Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
- Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց
- Հանրապետականները Սենատում մեծամասնություն կկազմեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան