Համացանց 11:40 06/11/2024 Հայաստան

Անահիտ Սիմոնյանը պատմել է ամուսնալուծությունից

Սիրված երգիչ Հայկոյի նախկին կինն ինսթագրամում իր հետևորդներին պատմել է ամուսալուծության, դրա հետևանքների ու հնարավորությունների մասին։

«Ամուսնալուծությունից հետո, երբ կարծում ես աշխարհը փլուզվել է, առաջին քայլն այն է, որ պետք է մտածես՝  առջևում ավելի լավն է։ Այո, դժվար է, բայց փոքր քայլերով պետք է կարողանաս սկսել նոր կյանք»,-գրել է նա սթրի բաժնում։

Սիմոնյանը նշել է, որ կարելի է կարծել ամուսնալուծությունը պատմության ավարտն է, բայց այն նոր գլխի սկիզբն է, երբ կարող ես վերբեռնել կյանքդ, ստեղծել քո նոր տարբերակը, երբեմն էլ սկսել զրոյից։

«Ամուսնալուծությունից հետո ամեն առավոտ հնարավորություն է գիտակցել, որ դու ազատ ես ու կարող ես ինչ-որ նոր բան սկսել։ Ամուսնալուծվելիս թվում  է, որ ցավը կմնա ողջ կյանքի ընթացքում, բայց պետք է հիշել, որ այն անցողիկ է, իսկ առջևում ինչ-որ լավ բան կա»,-նշել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}