Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար
Armlur.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցում է պատրաստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համար, նրան առաջիկայում հրավիրելու են հարցաքննության, որ պարզեն, թե ովքեր են եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով իրեն դիմողները:
«Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ Քննչականի ղեկավարի ու իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև վեճ էր ծագել:
Վեճի ընթացքում Քննչականի ղեկավարը պնդել էր, թե իրեն առնվազն երկու անգամ դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ում «կատոկել» են Հովիկ Աղազարյանին` Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի համար
- «Հրապարակ». Քյարամյանը ոչ թե վիրավորել, այլ օրհնել է
- Արգիշտի Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան