Խոշոր ավտովթար. Բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը, վերջինն էլ՝ «BMW»-ին
Նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ
- Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2