Ռուսաստանում Բագրատ Սրբազանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Գառնիկ Դանիելյան
«Ամիսներ առաջ Բագրատ Սրբազանն առողջական խնդիրներ ուներ, «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում էր ստացել, դրանից հետո էլի խնդիրներ էին առաջացել, և արտասահմանում, մասնավորապես Ռուսաստանում, բուժզննում անցնելու կարիք կար»,- 24news-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքար» շարժման ակտիվ անդամ Գառնիկ Դանիելյանը:
Նա նշել է, որ ՌԴ-ում Սրբազանն այցելել է եկեղեցի, մեր հավատավոր հայրենակիցների հետ հանդիպում է տեղի ունեցել, և դրանում արտառոց բան չպետք է փնտրել։
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ռուսական քաղաքական շրջանակների հետ է հանդիպել և այնտեղից է փորձում աջակցություն ստանալ, Գառնիկ Դանիելյանն ասել է. «Ես նման ինֆորմացիա չունեմ, թե ինչ հանդիպումներ է ունեցել: Բայց այս իշխանություններն անընդհատ ինչ-որ ստահոդ լուրերով փորձում են մարդկանց ապակողմնորոշել: Նույն հաջողությամբ Սրբազան հայրը ամիսներ առաջ Իրանում է եղել, Կանադայում է հետո եղել, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում»:
Նա նշել է, որ ՌԴ-ում կա շատ մեծ համայնք, որը կարևոր դերակատարում ունի Հայաստանի համար, և այնտեղ լուրջ մարդիկ ունենք, որոնք այդ պետության մեջ կարևոր դերակատարություն ունեն:
«Սփյուռքի հետ կապը խզվել է, և կապ չունի մեր հայրենակիցները որտեղ են, այդ մարդիկ պետք է ակտիվ կապը պահեն մեր երկրի հետ և մեր երկրի լոբբինգը անեն տվյալ երկրում: Ճիշտը դա է»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
- Քաղաքական լուծումներ կան, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը երկու օրով կմեկնի արտերկիր
- Այս պայքարն ում ծնել է, վերակենդանացրել է, նրանց էլ կթաղի. Բագրատ Սրբազան