The Hill. Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է The Hill-ը՝ հղում անելով քվեարկության արդյունքները վերլուծող DDHQ ընկերությանը։
Նշվում է, որ հանրապետականն արդեն հավաքել է 270 ընտրրիչներ ձայն, ինչը բավական է հաղթելու համար։
The Hill-ը նաև գրում է, որ Թրամփը հաղթել է Փենսիլվանիայում։
Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է ոչ միայն քվեարկությամբ, այլև Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց
- Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ. Սուրեն Սարգսյան
- Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
- Թրամփը կարծում է, որ Հարիսը «խցանի պես հիմար է»
- Թրամփն ի պատիվ Բայդենի ու Հարիսի աղբատար մեքենայից է զրուցել լրագրողների հետ, իսկ Բայդենն արդարացել է
- Trump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո