Շուշիում Ալիևն առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ, մենք արդեն ունենք թեկնածու. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով։
«Էրմենիհաբերի» հաղոդմամբ, Էրդողանն անդրադառնալով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացման և Միջին միջանցքի «արդյունավետ օգտագործման» համար հատուկ ներկայացուցչի նշանակման նախապատրաստական աշխատանքներին, ասել է․ «Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման համար, որը կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացմանը, Շուշիում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ։ Ցանկանում եմ ասել, որ այս պաշտոնի համար մենք արդեն ունենք թեկնածու»։
Էրդողանը հայտնել է, որ «խաղաղության և կայունության դռները բացվել են Հարավային Կովկասում 30 տարվա հակամարտությունից և անկայունությունից հետո»։
Այնուհետև անդրադառնալով Արցախի օկուպացիային, այն որակել է «Ադրբեջանի պատմական հաղթանակ/ձեռքերում» և հույս հայտնել, որ այդ «ձեռքբերումները» կամրագրվեն սեղանի վրա՝ հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։