Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանի մասին
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Turkiye թերթին։
Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։
«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները (սահմանազատման մասին - ՏԱՍՍ-ը) այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան
- Կարծում եմ Հայաստանն այդ ռիսկին պետք է գնա. Դարոն Աճեմօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
- Սաֆրաստյան. Այս հանդիպումը լուրջ առաջընթաց չի ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
- Թյուրքագետ. Հերթական թուրքական նախապայմաններն են հնչեցվելու «սահմանի բացման» խայծի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին