Համաշխարհային առաջնորդները շնորհավորում են Թրամփին
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական, դեռ պաշտոնական ոչ պաշտոնական տվյալներով, հաղթել է Դոնալդ Թրամփը։ Մի շարք երկրների նախագահներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ արդեն շնորհավորել են Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Թրափին և հույս հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդման գործում։
«Ես անհամբեր սպասում եմ կրկին աշխատել նրա հետ՝ ուժեղ ՆԱՏՕ-ի միջոցով խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Ռուտեն:
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում գրել է.«Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պատրաստ ենք միասին աշխատել, ինչպես արել ենք չորս տարի։ Ձեր և իմ համոզմունքներով։ Հանուն խաղաղության և բարգավաճման»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և այն անվանել «պատմական վերադարձ» Սպիտակ տուն։
«Հարգելի Դոնալդ և Մելանյա Թրամփներ, շնորհավորում եմ պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ: Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն նշանավորում է Ամերիկայի նոր սկիզբը և Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքին նվիրվածության հզոր վերահաստատում: Սա հսկայական հաղթանակ է», – գրել է Նեթանյահուն X սոցիալական ցանցում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակն անվանել է «մեծ» և «աշխարհի համար ամենաանհրաժեշտություն»։
«ԱՄՆ-ի քաղաքական պատմության ամենամեծ վերադարձը: Շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին մեծ հաղթանակի կապակցությամբ: Աշխարհի համար ամենաանհրաժեշտ հաղթանակը»,- գրել է Օրբանը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորելով Թրամփին՝ հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է համագործակցության վերսկսմանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նույնպես շնորհավորել է Թրամփին «պատմական» հաղթանակի համար և պատրաստակամություն հայտնել համագործակցել երկրների միջև հարաբերությունների բարգավաճման համար։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի մասին
- The Hill. Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում
- Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց
- Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ. Սուրեն Սարգսյան
- Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ
- Թրամփը կարծում է, որ Հարիսը «խցանի պես հիմար է»
- Թրամփն ի պատիվ Բայդենի ու Հարիսի աղբատար մեքենայից է զրուցել լրագրողների հետ, իսկ Բայդենն արդարացել է
- Trump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին