Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
Դատարանը, լսելով կողմերին սահմանափակումների հետ կապված կայացրել է հետևյալ որոշումը․
«Այս ամիսներին դատարանի կայացրած որոշումները համենայնդեպս ծառայել են իր նպատակին։ Այսնինքն՝ կանխել հնարավոր բառամթերքի և խոսքի այն դրսևորումները, որոնք մեղսագրվում էր անձանց։ Ինչ վերաբերում է բառամթերքի շարունակությանը, ապա, այո, այդ սահմանափակումները մնալու են և մինչև դատավարության ավարտը դատարանը թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն։ Հաղորդաշարի վարման հետ կապված՝ դատարանը գտնում է , որ թույլատրելի է հաղորդաշարը վարել»,- ասաց դատավոր Արման Հովհաննիսյանը։
Դատարանի որոշմամբ՝ որևէ սահմանափակում չի կարող անվերջ շարունակվել։
«Նրանք այս ամիսների ընթացքում տարբեր ֆորմատներով հնարավորություն են ունեցել իրենց խոսքն արտահայտելու, հետևապես դատարանը հույս է հայտնում, որ նրանք նույն ձև կշարունակեն իրենց խոսքն արտահայտել, իրենց բարեխղճության վրա է։ Արժանապատվությունը նսեմացնող վիրվորանքներ թույլատրելի չեն»,- եզրափակեց դատավորը։
Դատական նիստը հետաձգվեց։
Հարակից հրապարակումներ`
- «Իմնեմնիմի»-ի գործով վկա. Հաղորդումը մեկ անգամ նայելուց հետո, պարբերաբար նայել եմ, շատ բազմաբովանդակ էր
- Լսել եմ «բ...զ» բառը, բայց եթե դա էլ բացենք՝ այն հայհոյանք չէ. «Իմնեմնիմի»-ի գործով վկա
- «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո․ Freedom House
- «Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Անաիս Սարդարյանը և Սերգեյ Մելքոնյանը
- «Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Աստղ Գալեյանն ու Ռուբեն Մելիքյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան