Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը վերադարձան «Իմնեմնիմնի»-ի եթեր
«Իմնեմնիմնի» փոդքասթի 125-րդ թողարկումը սկսեցին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և Աստղիկ Մաթևոսյանը, որոնց հյուրն ամերիկագետ Սուրեն Սարգսյանն էր, որի հետ հարցազրույցից հետո էստաֆետը հանձնեցին փոդքասթի համահիմնադիրներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, որոնց այսօր Ավանի առաջին ատյանի քրեական դատարանը թույլատրեց վարել իրենց հեղինակած հաղորդումը։
Սուրեն Սարգսյանը հայտնեց, որ ԱՄՆ-ում լարված պայքար էր և մինչև վերջին պահը պարզ չէր, թե ով է հաղթելու։ Ըստ Սարգսյանի՝ Թրամփը ամերիկահայերի ձայները շահելու համար արտաբերել է «Արցախ» եզրույթը և խոսել 120 հազար բռնի տեղահանվածների, էթնիկ զտումների մասին։
Սուրեն Սարգսյանը նաև նկատեց, որ բացի Նիկոլ Փաշինյանից ՀՀ բոլոր ղեկավարների հետ ԱՄՆ նախագահները տարբեր ժամանակներում հանդիպել են։
Փոդքաստը վարելու վերջին թողարկումից հետո Նարեկ Սարգսյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունների և դատավարությունների տեսանյութից հետո Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը վերսկսեցին վարել փոդքասթը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք կլինենք «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերում․ Սաղաթելյան
- Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
- «Իմնեմնիմի»-ի գործով վկա. Հաղորդումը մեկ անգամ նայելուց հետո, պարբերաբար նայել եմ, շատ բազմաբովանդակ էր
- Լսել եմ «բ...զ» բառը, բայց եթե դա էլ բացենք՝ այն հայհոյանք չէ. «Իմնեմնիմի»-ի գործով վկա
- «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են Փաշինյանին վիրավորող թողարկումից հետո․ Freedom House
- «Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Անաիս Սարդարյանը և Սերգեյ Մելքոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան