Մակրոնն ու Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 4-5-ը պետական այցով մեկնել էր Ֆրանսիա:
Ղազախստանի նախագահի գրասենյակի հաղորդմամբ, Տոկաևի այցի ընթացքում կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։
«Մենք լիակատար աջակցություն ենք հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը, որը թույլ կտա հաստատել արդար և կայուն խաղաղություն տարածաշրջանում՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմքում ունենալով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը։
Նախագահներն ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման համար»,- ասված է համատեղ հռչակագրում։