Տիկնիզյան. «Ռաուլը Հայաստանի հավաքականո՞ւմ. ես ուրախ կլինեմ, եթե դա տեղի ունենա»
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն արձագանքել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ռաուլ Գոնսալեսի հնարավոր ընտրությանը։
«Ռաուլի գալը քիչ հավանական եմ համարում։ Ռաուլը «Ռեալի» լեգենդն է, մեծ անցյալով ֆուտբոլիստ, և եթե դա իրականանա, ես շատ ուրախ կլինեմ»,- Տիկնիզյանի խոսքը մեջբերում է Sport24-ը։
Ալեքսանդր Պետրակովն ավելի վաղ հեռացվել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, ով հավաքականը մարզում էր 2023 թվականի հունվարից։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ասել էր, որ ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար։
«Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այդ թվում` Ռաուլը»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը. ՀՖՖ փոխնախագահ
- Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան