Ռուսաստանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել, նրան մեղադրում են վարձկшն լինելու համար
Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Վկայակոչելով ՔԿ-ին՝աղբյուրը գրում է, որ նա մեղադրվում է որպես վարձկան Ռուսաստանի դեմ Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակցելու համար։
Արմեն Բալյանը ձերբակալվել է թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձ կատարելիս։
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այս տարվա օգոստոսից։
Ըստ ՔԿ-ի, 2022 թվականի նոյեմբերին Արմեն Բալյանը Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա և մինչև 2023 թվականի դեկտեմբեր գումարի դիմաց մասնակցել է ռազմական գործողություններին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան