Այսօր մենք կլինենք «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերում․ Սաղաթելյան
«Ի սկզբանե կոնկրետ հաղորդման հետ կապված արգելքն անհասկանալի էր, թեև իրական ինչ-որ հիմնավորումներ ուներ, բայց մենք գործով ապացուցեցինք, որ ունենք հնարավորություն առանց ոչ նորմատիվ լեքսիկոնի եթերներ անել, հյուր գնալ տարբեր հարցազրույցների, ճեպազրույցներ անել՝ կիրառելով նորմատիվ լեքսիկա։ Ուստի՝ արգելքն ինքնանպատակային էր դառնում և ուրախ եմ՝ դատարանն էլ փաստեց և որոշեց, որ արդեն անիմաստ է սահմանափակումը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի»-ի փոդքասթի հեղինակ Վազգեն Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա եթերին սպասում են թե՛ մեղադրական կողմի վկաները, թե՛ մեղադրական կողմը։
«Վստահ եմ՝ Նիկոլն իր ընտանիքով, Ստյոպիկ Սաֆարյանները, բոլորը սպասում են և բնականաբար սպասում նաև մեր ընկերները։ Այսօր մենք կլինենք «Իմնեմնիմի»-ի ուղիղ եթերում»,- ասաց Սաղաթելյանը։
Նարեկ Սամսոնյանն էլ ընթացքը նորմալ գնահատեց․ « Դատարանին իր սեփական համոզմունքը ձևավորելու համար հարկավոր էր այս վեց ամիսը, որպեսզի դատարանը հասկանար՝ մենք ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել ենք, որ չենք խախտելու պայմանը։ Մենք գիտեինք, թե սա ինչի համար է արվում։ Քաղաքական հետապնդում է, որն արվում է շատ ցածր մակարդակով, բայց, այնուամենայնիվ, դատարանին պետք էր այս ժամանակահատվածը»։
Նշենք, որ այսօր դատարանը որոշում կայացրեց՝ «Իմնեմնիմի»-ի փոդքասթի վարման սահմանափակումը վերացնելու մասով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան