Սիմիդյանը չի պատրաստվում մեկնել Լոնդոն. Հերքում
«Ժողովուրդ» օրաթերթի «ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը, թե Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի օրը, պատրաստվում է մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում է նախարարության խոսնակ Անի Հակոբյանը։
«Տեղեկացնեմ, որ նախարարը չի մեկնելու Լոնդոն, ավելին նոյեմբերի 7-ին նախարարությունում ընդունելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Օրաթերթի գործընկերները նախքան հրապարակումը պարզաբանում չեն ստացել Շրջակա միջավայրի նախարարությունից»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին