«Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում
Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար սպասում է էլեկտրոնային հերթի մեջ: Sputnik-Արմենիան գրում է, որ, այդ մասին տեղեկացնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
«Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը հայտնում է, որ այս պահին հերթի մեջ սպասում է 965 բեռնատար: Դեպի Վրաստան մեկնելու համար էլեկտրոնային հարթակում գրանցված է 303 հայկական բեռնատար։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ Վերին Լարսը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով)»,- ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի
- Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով