Քեյթ Միդլթոնը վերադարձել է մարզումներին և կրող է մեկնել ճանապարհորդության
Բժիշկները Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին թույլ են տվել վարել իր սովորական կենսակերպը։ Թագավորական կենսագիր Ռոբերտ Ջոբսոնը լրագրողներին ասել է, որ Քեյթ Միդլթոնը վերջապես կարող է անել այն, ինչ սիրում է։ Արքայազն Ուիլյամի կինը կրկին ակտիվորեն զբաղվում է սպորտով և շատ ժամանակ է անցկացնում հարազատների հետ։
«Որքան հասկանում եմ, Քեյթն իրեն շատ լավ է զգում։ Նա վերադարձել է մարզադահլիճ և անում է այն ամենը, ինչ ցանկանում էր անել»,- «Hello»-ի հաղորդմամբ, ասել է Ջոբսոնը:
Կենսագիրն ընդգծել է, որ մոտ ապագայում Միդլթոնն իսկապես ավելի ու ավելի հաճախ է հայտնվելու հանրության առաջ, և ավելին, շուտով կարող է մեկնել իր առաջին արտասահմանյան ճանապարհորդությունը քիմիաթերապիայից հետո։
«Նրանք նորից ճանապարհորդելու են, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի նրանք առնվազն մեկ շրջագայություն կանեն: Ամենայն հավանականությամբ, դա կլինի Կանադան կամ նույնիսկ Իտալիան»,- եզրափակել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
- Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քիմիաթերապիան
- Քեյթ Միդլթոնի սահմանած կանոնները
- Քեյթ Միդլթոնը ներկա է Ուիմբլդոնի եզրափակչին
- Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիայի պատճառով բաց կթողնի թագավորական մրցաշարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան