Հայաստանի բուժվողների նույնիսկ 30-40 տոկոսն օգտվում է Վրաստանի դեղերի շուկայից. Արթուր Խաչատրյան
«Հայաստաում դեղորայքի շուկան գտնվում է շատ-շատ բարդ վիճակում»,-նման գնահատական է տվել Անկախ Դեղատների Ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն «Իրազեկ սպառող» հաղորդման ժամանակ։
Նրա խոսքով, սպառողների համար Հայաստանի՝ բնակչությամբ նման երկրներում անհրաժեշտ է 7-8 հազար անվանում դեղ բուժման համար, սակայն մեր երկրում այսօր գրանցված է 3200 անվանում դեղ։
«Ավելին, 3000 անվանում դեղերից ներմուծվում է 1800-1900 անվանում դեղ, մյուսները չեն ներմուծվում։ Դրա պատճառով Հայաստանի քաղաքացիները, բուժվողները, սպառողները չեն ունենում պետականորեն գրանցված այն դեղորայքը, որն իրենց անհրաժեշտ է»,-ասաց նա։
Հանրապետությունում առկա մեծ պահանջարկից ու դեղերի պակասից օգտվում է հարևան Վրաստանը։
«Վրաստանի բնակչությունը 30 տոկոսով ավելի է մեր երկրի բնակչությունից։ Իրենց մոտ դեղերի շրջանառությունը մոտ 4 անգամ ավելին է։ Վրաստանում գրանցված է 11 հազար անվանում դեղ։ Ավելին, Վրաստանը գտավ, որ 11 հազար անվանումը քիչ է, անցած տարի կառավարությունը որոշում ընդունեց, Թուրքիայից թույլատրել միանվագ չգրանցված դեղերի ներկրումը։ Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի բուժվողների նույնիսկ 30-40 տոկոսն օգտվում է Վրաստանի դեղերի շուկայից»,-ասաց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին