ԵԱԶԲ-ը չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) չի կայացրել որոշում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի ֆինանսավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԵԱԶԲ-ի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը սույն թվականի հոկտեմբերի 28-ի նամակով՝ ի պատասխան հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցմանը, գրում է Էկոլուրը։
«Այսօրվա դրությամբ նախագծի համապարփակ գնահատման միջոցառումները չեն ավարտվել, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի ֆինանսավորման վերաբերյալ բանկի կողմից որոշում չի կայացվել», - նշված է Յարոսլավ Մանդրոնի ս․թ․ հոկտեմբերի 28-ի պատասխան նամակում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի հետ կապված ֆինանսավորման պրոցեսների մեջ ենք. Գևորգ Պապոյան
- Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել այս տարեվերջին․ Թունյան
- Ամուլսարի գործով գնդեվազցիներն ընդդեմ ՇՄ և ՏԿԵ նախարարությունների