Իրանը կզարգացնի հարաբերությունները հարևանների հետ՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքից. Փեզեշկիան
Իրանը մտադիր է ընդլայնել գործընկերությունը հարևան և իսլամական երկրների հետ, նրան չի հետաքրքրում, թե ով է դարձել ամերիկյան նոր առաջնորդը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Մեզ համար երբեք նշանակություն չի ունենա, թե ով է հաղթել Միացյալ Նահանգների ընտրություններում, քանի որ մեր երկիրը ապավինում է իր ներքին ուժերին և ժողովրդին», - Պեզեշկիանի խոսքերը մեջբերում է իր մամուլի ծառայությունը։
Նախագահի խոսքով՝ Թեհրանի առաջնահերթությունը մահմեդական երկրների և հարևան պետությունների հետ հարաբերություններն են։ Վերջիններիս թվում Իրանը դասում է նաև Ռուսաստանին։
Հարակից հրապարակումներ`
- Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
- Փաշինյանը մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը