ԿԳՄՍՆ. Հրազդանի կիրճում հնագիտական շերտեր կամ հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ չեն հայտնաբերվել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն այսօր ահազանգել էր՝ Հրազդանի կիրճում էքսկավատորով ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր:
Նա նաև նշել էր, որ շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով:
Panorama.am-ը հետաքրքրվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ արդյո՞ք տեղյակ են, թե ինչ է կատարվում Հրազդանի կիրճում։
ԿԳՄՍ նախարարությունից պատասխանեցին. «Համաձայն ՀՀ օրենսդրության՝ հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից սկսած՝ պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազորված մարմնին, ինչի մասին տեղեկացվել են շինարարությունն իրականացնողները:
Ահազանգի հիման վրա ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն այցելել են ահազանգում նշված շինարարության տարածք՝ ուսումնասիրելու առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտի առկայության հետ կապված խնդիրը, և տվյալ պահի դրությամբ հնագիտական շերտեր կամ հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրներ չեն հայտնաբերվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին