Մեր շատ սիրելի ու սպասված արբանյակի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Մեր շատ սիրելի ու սպասված ԱՐԲԱՆՅԱԿԸ, որից արդեն 2,5 տարի է՝ Հայաստանի նորմալ լուսանկարներ ենք սպասում, ու նաև տեղեկություններ, թե ինչքան փող է ծախսվել այդ ծրագրի վրա...
Այ հենց այդ արբանյակի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։
Ինձ շատ հետաքրքրիր է, այն բոլոր տղաներն ու աղջիկները («Տիեզերք» էջերով և այլ գիտուժներով), որոնք ջանասիրաբար մասնակցում էին այդ արբանյակի քարոզարշավին, ասելու բան չունե՞ն։
Հիշո՞ւմ եք հիացական գրառումները, հոդվածները, ռեպորտաժները։ Գիտությո՜ւն, տիեզե՜րք, ֆլա՜ն, ֆստա՜ն...
Խաբված քաղաքացիներին ասելիք չունե՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ օգուտ է տվել հայկական արբանյակը Հայաստանին
- Տիեզերք բարձրացավ «Հայասաթ-1» հայկական առաջին արբանյակը
- Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին