Վարկային պորտֆելոն աճում է՝ տնային տնտեսություններին և շինարարությանը տրվող վարկերի շնորհիվ. Մարտին Գալստյան
«Բանկային համակարգում մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ ծաղկում և վերափոխվում են և մեզանից պահանջվում է դրանց ժամանակին և բովանդակային արձագանքներ»,-«Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» խորագրով BANKING FORUM 2024 համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ մարտահրավերներին բանկերի արձագանքները հասարակության կողմից ընկալելի կլինեն այն դեպքում, երբ մարդիկ վստահեն։
«Վստահությունը մեր ամենարաժեքավոր ակտիվներից և ԿԲ-ն հավատարիմ է իր գործողություններով նպաստել այդ վստահության ամրապնդմանը»,- ասաց ԿԲ նախագահը։
Ֆինանսական կայունության առումով, ըստ Գալստյանի, վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է համակարգի դիմադրողականությունը։
«Մեր վարած քաղաքականությունն ուղղված է եղել նախորդ տարիների դրական արդյունքների ամրապնդմանը և ապագա ռիսկերի համար պաշարների ձևավորմանը»,- ասաց ԿԲ-ն և հավելեց, որ բանկերի շահույթի մի մասը ԿԲ-ի նախաձեռնությամբ ուղղվել է կապիտալի հակացիկլիկ բուջերի ձևավորմանը, երբ այն վերջին որոշմամբ բարձրացվեց մինչև 1.75 %։
«Վարկային պորտֆելոն աճում է, ինչին նպաստում է տնային տնտեսությունների և շինարարության ոլորտին տրվող վարկերի բարձր աճը։ Այնուամենայնիվ, բանկային համակարգը գնահատվում է կապիտալի համարժեքության և իրացվելիության բարձր մակարդակներով՝ համակարգի համար երաշխավորելով դիմադրողականության և կայունության բարձր մակարդակ»,- հայտնեց Գալստյանը։
Տեղեկացնելով, որ միայն վերջին երք տարիներին բանկերում համապատասխանության աշխատակիցների քանակը գրեթե կրկնակի աճել է՝ Գալստյանը նշեց, որ ԿԲ-ն շատ մեծ ուշադրություն է դարձնում մասնավոր բանկերում դրանց բարձր չափանիշների սահմանմանը և կիրառմանը, քանի որ այն երկրի ֆինանսական հոսքերի անխափանության չափազանց կարևոր գրավական է։
Նա նշեց, որ թե՛ որպես կառուց, թե՛ որպես վերահսկող, կարևորում են բնապահպանական, սոցիալական և ղեկավարման պատասխանատվության արդյունավետությունը։
«Կենտրոնական բանկը շուտով հրապարակելու է իր վերանայված ռազմավարությունը, որտեղ բնապահպանական, սոցիալական և ղեկավարման պատասխանատվության կառավարմանը կարևոր տեղ է հատկացված և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Գալստյանը։
Դիտարկելով Հայաստանի, Վրաստանի և ԵՄ-ի բանկային կառույցերի համագործակցությունը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ տարիների ընթացքում ձևավորվել են ամուր գործարար կապեր, որոնք էլ ավելի են ամրապնդվելու, ինչի ուղղությամբ բոլորը մեծ անելիքներ ունեն։
«Համոզված եմ, որ մեր սերտ և հետևողական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հաջողությամբ դիմագրավել արագ փոփոխվող միջավայրի մարտահրավերներին և և ապահովել մեր հանրությունների զարգացումն ու բարեկեցությունը»,-խոսքն ամփոփեց Մարտին Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում